Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՕգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի իրականացրած սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։

Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է  գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։

Խորագիր՝ Նորություններ


06/08/2021