Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍ



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հաստատել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու ձգտումը: Նա նշել է, որ Ռուսաստանի հայտարարած հակաքայլերին ռազմական արձագանք տալը վաղաժամ կլիներ:

Ռասմուսսենը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկխոսելու հնարավորությունը պահպանել է, և իրենք դեռ ժամանակ ունեն համաձայնության գալու: Նրա կարծիքով այդ հնարավորությունը կպահպանվի մինչև մյուս տարվա մայիսին Չիկագոյում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

Դաշինքի ղեկավարը չի բացառել, որ օրերս Մեդվեդևի արած կոշտ հայտարարությունները պայմանավորված են նախընտրական շրջանի առանձնահատկություներով, սակայն դա նախագահի հայտարարություն էր, և ինքը շատ լուրջ է ընդունում այն:

Հիշեցնենք` օրերս Դմիտրի Մեդվեդևը ասել էր, որ Ռուսաստանը հակաքայլեր կձեռնարկի Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման դեմ: Մասնավորապես նա հրամայել է ՌԴ արևմտյան սահմանների մոտ տեղակայել «Իսկանդեր» հրթիռային համալիրները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/12/2011