Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑՎԵԼ Է ՀՈՒՇԱՊԱՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։

Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ  կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ  և  խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, արցախյան ազատամարտի նվիրյալներ և այլ հյուրեր:

Խորագիր՝ Նորություններ


23/08/2021