Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Օգոստոսի 27-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության և  ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։

Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված որոշ դրույթներ։

Խորագիր՝ Նորություններ


27/08/2021