ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ
Օգոստոսի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել է զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, փաստաթղթերի առկայությունը։ Հերթափոխում ընդգրկված անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և մեկնել հերթապահության։