Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԺԴՀ-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ… ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌԻՆ



Պաշտոնական Փհենյանը Հարավային Կորեային զգուշացրել է այն «անկանխատեսելի հետևանքների մասին», որոնք կհետևեն սահմանի վիճելի հատվածում Սեուլի կողմից լուսավոր շղթաներով տոնածառի տեղադրմանը` վերջինս որակելով որպես «հոգեբանական պատերազմի վարման թշվառ միջոց»:

Խոսքը վերաբերվում է մետաղյա սահմանապահ աշտարակին, որն ամանօրյա տոնածառի պես պայծառ լամպերով շղթաներով զարդարելու մտադրության մասին հայտարարել էր… Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, թեև դեռ 2004 թվականին համաձայնություն էր ձեռք բերվել երկու Կորեաների սահմանին քարոզչական միջոցառումների անցկացումից, այդ թվում և սահմանապահ աշտարակին ամանօրյա հանդերձանք հագցնելուց ձեռնպահ մնալու մասին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/12/2011