ԹԱԼԻԲՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՊԱԿԻՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՐԵՐԸ
«Թալիբան» շարժման ներկայացուցիչն ու թալիբների դաշտային հրամանատարներից մեկն անձամբ են զանգահարել «Associated Press» գործակալություն և հերքել Իսլամաբադի հետ վարվող բանակցությունների մասին մեկ այլ դաշտային հրամանատարի հայտնած տեղեկությունները, թե, իբր, Բաջուր նահանգում խաղաղության հաստատման վերաբերյալ ընթացող բանակցությունները կարող են օրինակ հանդիսանալ Սվաթ, Մոհմանդ, Օրաքզայ նահանգների ու Հարավային Վազրիստանի համար:
Իր հերթին, Պակիստանի ներքին գործերի նախարար Ռահման Մալիկն ավելի վաղ հայտարարել էր, որ «Թալիբանի» հետ բանակցությունները կսկսվեն միայն զենքը վայր դնելուց հետո, և թալիբ գրոհայինները չպետք է հուսան, որ խաղաղ բանակցությունների կգան «Կալաշնիկովի ավտոմատները ձեռքներին»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական