ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՌՈՒՍ ԿԻՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆ ՈՒՂԵԾՐՈՒՄ ԿՄՆԱ ԿԵՍ ՏԱՐԻ
2009 թվականին փորձարկող տիեզերագնացի կոչում ստացած 35-ամյա Ելենա Սերովն ամենայն հավանականությամբ տիեզերք կթռչի արդեն 2013 թվականին և այնտեղ կանցկացնի 160-170 օր: Նման որոշում է ընդունվել «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինի հետ հանդիպման ընթացքում: Ելենա Սերովան, որ արդեն ավարտել է տիեզերագնացների համար նախատեսված հիմնական դասընթացները, հայտարարել է, թե ցանկացած պահի պատրաստ է թռչել տիեզերք: Սերովայի ամուսինը նույնպես տիեզերագնաց է և իննամյա դստեր հետ ողջունում է կնոջ որոշումը:
Խորագիր՝ Նորություններ