ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ 2021» ՄՐՑԱՇԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ խաղին: Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը: Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:
Խորագիր՝ Նորություններ