Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ



Բելառուսի գլխավոր դատարանի զինվորական կոլեգիան երկրի ռազմաօդային ուժերի ու հակաօդային պաշտպանության զորքերի նախկին հրամանատար Իգոր Ազարենկոյին առանձնապես խոշոր չափերի կաշառակերության համար դատապարտել է ինը տարվա ազատազրկման: Պատիժը նա կկրի ուժեղացված ռեժիմի գաղութում:

Միաժամանակ լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվել է նաև երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Պոլուդենը: Նա 2009 թվականից պատասխանատու էր հանրապետությունում հասարակական կարգի պահպանության համար: Նրա ձերբակալման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Խորագիր՝ Նորություններ


13/12/2011