Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ



Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնը  կազմակերպել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Ներկա էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովի ընթացքում ծավալվել է մասնագիտական արդյունավետ քննարկում, մասնակիցների բազմաթիվ հարցերին բանախոսները տվել են բովանդակալից պատասխաններ:

Խորագիր՝ Նորություններ


24/09/2021