Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆՀոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:

Դեսպան Դեվալը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:

Կիշան Դան Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:

Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը:

Խորագիր՝ Նորություններ


01/10/2021