ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ՇԱՏ ՔԻՉ Է, ԻՍԿ ԱՆԵԼԻՔԸ՝ ՇԱՏ
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը, որը տեւեց 44 օր եւ հիմնովին փոխեց իմ աշխարհընկալումը:
Անվերջանալի թվացող այդ 44 օրերի ընթացքում առաջնագծում հերոսաբար կռվում և անօրինակ սխրանքներ էին գործում մեր զինվորները, իսկ նրանց թիկունքում մենք էինք՝ ամբողջ հայ ժողովուրդը, որ օր ու գիշեր անհանգստանում ու աղոթում էր նրանց համար: Բազմաթիվ հայ զինվորներ ընկան հանուն Հայրենիքի եւ հայ ժողովրդի ապագայի: Պատերազմն ինձ շատ դասեր տվեց. օգնեց ճանաչել իմ կողքին ապրող բազմաթիվ հայրենասեր քաջերի եւ փոխեց իմ ապագայի ծրագրերը:
Այժմ ես գիտեմ, որ յուրաքանչյուր հայ պիտի վաղվա հաղթանակի համար կռվի իր զենքով: Ամեն մեկս պիտի իմանանք, թե որն է մեր անելիքը հանուն վաղվա Հաղթանակի, որն է մեր տեղը շարքում, որն է մեր զենքը… Մեր ժամանակը շատ քիչ է, իսկ անելիքը՝ շատ…
ԼԻԼԻԹ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Դանիել Վարուժանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի
Խորագիր՝ #40 (1411) 13.10.2021 – 19.10.2021, Բանակ և հասարակություն