Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆՀոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ուսումնասիրում է խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները:

Խորագիր՝ Նորություններ


22/10/2021