ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզի Լեռնավան գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, վաշտի հրամանատար, կապիտան Լյովա Շիրազի Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցել են Լյովա Խաչատրյանի հարազատները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Զորամասի հրամանատարությունը երախտագիտություն է հայտնել կապիտան Խաչատրյանի ծնողներին, ներկայացրել նրա անցած ծառայողական ու մարտական ուղին, ինչպես նաև գործած սխրանքը։