Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՌՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ



ՀՀ ՊՆ ՌՈ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար կազմակերպվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց-քննարկում:

Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության  2020-2022 թ.թ. գործողությունների ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացը վարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Պարբերաբար կազմակերպվող նմանօրինակ դասընթացները թիրախավորում են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։

Խորագիր՝ Նորություններ


16/12/2021