Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԼԻԲԻԱՅԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



Չպլանավորված այցով Տրիպոլի է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, ինչը Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Լիբիա: Պանետտան Լիբիայի վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկրի անվտանգության ապահովման խնդիրները:

Նա վստահություն է հայտնել, որ Լիբիայի նոր իշխանությունները կկարողանան միավորել ապստամբ կազմավորումներին, հուսալիորեն պաշտպանել զինապահեստները և ստեղծել իշխանության ժողովրդավարական ինստիտուտներ, ու թեև բռնապետությունից ժողովրդավարություն հասնելու համար երկար ու դժվարին ճանապարհ է պետք անցնել, Լիբիայի ժողովուրդը դա կարող է անել:

Խորագիր՝ Նորություններ


19/12/2011