ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ
Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Անդրանիկ Աղաջանյանի հիշատակին նվիրված հուշաքար։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են հարազատներն ու ընկերները, ծառայակիցները, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Կապիտան Անդրանիկ Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Խորագիր՝ Նորություններ