Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴԵԼԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ»



ԱԴԵԼԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ»Գեղասահքի պատմության մեջ նոր նշաձող է սահմանել Ռուսաստանը ներկայացնող 14-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նա գեղասահքի 2022 թվականի Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրով  քառապտույտ երկու ռիտբերգեր ցատկեր է կատարել, ինչը չէր գրանցվել նույնիսկ տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ։

Ցուցադրական ելույթների ընթացքում Ադելիան հանդես է եկել Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության կոմպոզիցիայի ներքո։ «Հայրական կողմից ես հայուհի եմ։ Շատ եմ ցանկանում իմ ելույթներով ոգեշնչել իմ ժողովրդին։ Ցավոք, ես Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ հաղթել սառույցի վրա հանուն իմ ժողովրդի»,- ելույթից հետո հայտարարել է գեղասահորդուհին։

Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանն այս տարվա փետրվարին Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանիների առաջնության փոխչեմպիոնի կոչումը եւ արժանացել արծաթե մեդալի: 2021 թ. մարտին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում եւս Ադելիան ներկայացրել է ազատ ծրագիրը «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ: Սեպտեմբերին նա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում շահել է պատանեկան մրցաշարի Գրան պրին։

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Մարզաշխարհ


30/12/2021