Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍՈՅՈՒԶ-ՍՏ» ՀՐԹԻՌՆ ՈՒՂԵԾԻՐ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐ



Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից արձակված ռուսական հրթիռը ուղեծիր է դուրս բերել Ֆրանսիայի ու Չիլիի պաշտպանության նախարարությունների արբանյակները, որոնք Երկրագնդի վրա գտնվող ռադիոտեղորոշիչ կայանների վայրերի ու նրանց տեխնիկական բնութագրերի ճշգրտման, քարտեզագրական աշխատանքների իրականացման ու բնական աղետների վտանգի մասին օրական կարող են Երկիր հաղորդել մինչև 50 պատկեր:

Կուրուի տիեզերակայանը հասարակածին մոտ գտնվելու շնորհիվ թույլ է տալիս ուղեծիր դուրս բերել համապատասխանաբար 15 և 40 տոկոսով ավելի բեռներ, քան դա հնարավոր է կատարել Կանավերալի ու Բայկոնուրի տիեզերակայաններից:

Ենթադրվում է, որ եվրոպական պետությունները, որոնք ներկայում չունեն միջին դասի տիեզերական հրթիռներ, առնվազն տասը տարի ստիպված կլինեն օգտվել ռուսական հրթիռների ծառայություններից:

Նախատեսվոմ է տարեկան իրականացնել մինչև չորս արձակում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


19/12/2011