Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ ԿԱՐՍՈՒՄ



Մի հայ զբոսաշրջիկ Կարսում մտնում է խանութ, գնումներ կատարում։ Թուրքերեն խոսող հայը նկատում է, որ թուրքը ինչ վաճառում է, նույնությամբ գրանցում է մատյանում։

-Ինչո՞ւ ես գրում բոլորը։

-Գրում եմ, որպեսզի ամսվա վերջում հարկ վճարեմ։

-Քիչ գրի, որ քիչ տաս,- խորհուրդ է տալիս մեր «զբոսաշրջիկը»։

-Ի՜նչ ես ասում, ես իմ պետությանը խաբե՞մ. ալլահը դա չի ընդունի…

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Պատմության էջերից


21/12/2011