ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել բաց դաս, որի ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները։
Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը կարևորել է նմանատիպ միջոցառումները՝ իրավագիտակից և հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու, բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար: Բանախոսություններով հանդես են եկել զինծառայողներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմում վիրավորված Նարեկ Վարդանյանը։