ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
N զորամիավորումում փետրվարի 23-ին հայտարարվել է ուսումնական տագնապ:
Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս են եկել մշտական տեղակայման վայրից, երթով շարժվել նախորոշված շրջաններ և զբաղեցրել նպաստավոր դիրքեր՝ հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները։