ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 22-ից 23-ն անցկացվել են շտաբային մարզումներ։
Ճշգրտվել են առաջադրված մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցության կարգը։ Ստուգվել են սպաների հմտությունները մարտական գործողությունների վարման ընթացքում, կատարելագործվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։