ԿԻՄ ՉԵՆ ԻՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԻՍԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Հայտարարվել է, որ Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը միաձնյա չի ղեկավարի երկիրը, այլ իշխանությունը կկիսի բանակի հրամանատարության հետ, որի շրջանում էլ առանցքային դերակատարություն ունի հորաքրոջ ամուսինը՝ 65-ամյա Չան Սոն Տհեկը: Զինվորականները հավատարմության երդում են տվել երկրի նոր ղեկավարին, դրանով իսկ վերջ տալով երկրում զինվորական հեղաշրջման վտանգի մասին շրջանառվող լուրերին:
Միաժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունները հրապարակել են Կիմ Չեն Իրի մասին մի շարք գաղտնի տեղեկություններ և նրան անվանելով «սադիստաբար դաժան ու կռվազան»` պնդել, որ նա ունակ է դիմելու անկանխատեսելի գործողությունների: Ըստ հրապարակման, նա մանուկ ժամանակ սիրել է տանջել կենդանիներին, բացի այդ մեծացել է հոր պաշտամունքի միջավայրում և ձգտել միշտ ցույց տալ, որ կարող է նրանից ավելի անգութ ու անկանխատեսելի լինել: Այս տեղեկությունները հաստատում է նաև ճապոնական հետախուզությունը, պնդելով, որ նա, շարունակելով աղքատության մեջ պահել սեփական ժողովրդին, կհարստացնի երկրի միջուկային զինանոցը:
Խորագիր՝ Նորություններ