Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ «ՄԻՍՏՐԱԼՆԵՐԸ» ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ



ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ ֆրանսիական կողմն ինքն է որոշելու, թե իր համար որտեղ է հարմար կազմակերպելու արտադրություն: Եվ երկու ուղղաթիռակիր ռազմանավեր, ամենայն հավանականությամբ, կկառուցվեն Սեվերոդվինսկի նավաշինարանում: Մինչ այդ անհրաժեշտ կլինի լուծել գնագոյացման խնդիրները, քանի որ Մոսկվան ցանկանում է այս ռազմանավերն ունենալ առաջին երկուսից փոքր-ինչ ցածր գնով:

Նախատեսվում է, որ Ռուսաստանում կիրականացվի ուղղաթիռակիրների կառուցման աշխատանքների շուրջ 80 տոկոսը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/12/2011