ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը վառ պահելու և զինծառայողների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով N զորամասում տեղի է ունեցել հիշատակի և մեծարման միջոցառում։
Ներկա են եղել սպաներ, պայմանագրայիններ ու ժամկետայիններ, զորամասի հոգևոր սպասավորը և զինծառայողների հարազատները։ Բարձրաստիճան զինվորականները ներկայացրել են 44-օրյա պատերազմի հերոսների սխրանքները, հորդորել զինծառայողներին՝ պատվով շարունակել նրանց անձնվեր գործն ու վառ պահել զինակից ընկերների հիշատակը։ Միջոցառմանը մասնակից հոգևորականները կատարել են զինծառայողների օրհնության կարգ։