Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՀՕՊ ԶՈՐՔԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀՐԹԻՌ ԿՍՏԱՆԱՆ



ՌԴ ցամաքային զորքերի ՀՕՊ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լեոնովը հայտարարել է, որ զորատեսակը 2012 թվականին կստանա բալիստիկ հրթիռները խոցելու ունակ նոր համակարգեր, որոնց փորձարկումները կավարտվեն ամենամոտ ապագայում, սակայն չմանրամասնելով նրանց տեխնիկամարտավարական բնութագրերը, միայն հավելել է, որ հեռանկարում դրանք ուղղված կլինեն ոչ միայն հակառակորդի օդային, այլև տիեզերական միջոցների դեմ:

Նա հստակեցրել է, որ ցամաքային զորքերի ՀՕՊ միջոցները կարող են խոցել բոլոր տեսակի օդային նշանակետերը` անօդաչու թռչող սարքից մինչև միջին հեռավորության շառավղում գործող (3.500կմ) բալիստիկ հրթիռ և արդեն 2012 թվականին բանակը կստանա նման 250 համակարգեր, որոնք կհամալրեն առանձին մոտոհրաձգային գնդերի ու զենթիահրթռային բրիգադների նույնանուն մարտկոցները:

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է նորագույն և ներկայումս սպառազինության մեջ եղող նմուշներին բոլոր չափանիշներով գերազանցող դյուրակիր զենթիթահրթիռային կայանքին, որի փորձարկումների մասին զորատեսակի ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ հայտնել էր լրագրողներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/12/2011