ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌ
Պարզվել է, որ ֆիննական նավահանգստում «Patriot» հրթիռներով և 150 տոննա պայթուցիկ նյութերով բեռնված անգլիական նավի ձերբակալման հիմնական պատճառը անգլերեն կից փաստաթղթերի ոչ ճիշտ թարգմանությունն է եղել, և «rocket» բառը հրթիռների փոխարեն թարգմանվել է պիրսոտեխնիկա: Իսկ հրթիռները նախատեսված են ոչ թե Չինաստանի, այլ Հարավային Կորեայի համար:
Սխալ թարգմանության հետ կապված միջադեպն այժմ հարթված է, սակայն մեկ այլ խնդիր է զինվորական նշանակության բեռների ոչ ճիշտ բեռնումը և նավն առանց Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության թույլտվության չի կարող շարունակել ճանապարհը:
Զինամթերքը բեռնաթափվել և այժմ պահվում է ֆիննական զինապահեստում, թեև գերմանական կողմը հավաստել է բեռի օրինական ծագումը: