ՊԱՀՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀՈՍՔԸ
Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար:
Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը, նրանց ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում կիրառման անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
Դասընթացի շրջանակներում ուսումնառողներին փոխանցվում են համալիր գիտելիքներ պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ: