ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մայիսի 23-ից 24-ը ՀՀ ԶՈՒ զորամասերի իրավաբանների և ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով սահմանված իրավական կարգավորումների քննարկմանը:
ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում կազմակերպված դասընթացը վարել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԽ ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը: