Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶԸ



-Իմ սիրելի զինվորի զոհվելու նախօրեին մի տարօրինակ երազ տեսա,- պատմում է նախկին հրամանատար, այժմ զինվորական թոշակառու Սարգիս Քառյանը։ -Երազում զինվորս՝ Արմենը, ինչ-որ մեկի էր փնտրում՝ ձեռքին երկու սեւ վարդ։ Դիմացից գալիս էր երկար վարսերով տխուր մի աղջիկ, եւ զինվորն այդ վարդերը նվիրեց նրան։

Երկու օր անց հուղարկավորության ժամանակ ես ցնցվեցի՝ մտքումս մրմնջալով. «Աստված իմ, մի՞թե»… Զինվոր Արմենիս թարմ հողաթմբին երկու վարդ դրեց տխուր, երկար մազերով մի աղջիկ` երազում տեսածս այն աղջկա նման։ Ես մոռացել էի երազի մասին, սակայն նմանությունը, դեմքի արտահայտությունը, տխրությունը, ձեռքի վարդերը… Ամեն, ամեն ինչ նույնն էր, ինչպես երազում էի տեսել…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային


28/12/2011