ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հյուրընկալվել են զինծառայողների երեխաները:
Փոքրիկ հյուրերը մասնակցել են տոնական միջոցառմանը, մանկական գնացքով շրջել Ռազմական ոստիկանության տարածքում։ Միջոցառումն ուղեկցվել է տոնական երաժշտությամբ և հյուրասիրությամբ: