Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ



Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար անցկացվել է դասընթաց՝ «Կյանքի իրավունքը և պետության պարտավորությունը զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում» թեմայով:

Դասընթացը, որը վարել է  ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը, կազմակերպել էին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում։

Խորագիր՝ Նորություններ


14/06/2022