Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍ



Զինված ուժերի և կրթական հաստատությունների համագործակցության շրջանակում N զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են տեղի հիմնական դպրոցի աշակերտները:

Զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով կազմակերպված այցելության ընթացքում աշակերտները շրջել են զորամասում, ծանոթացել հրաձգային զենքերի կառուցվածքին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, սպայի գործառույթներին ու զինված ուժերում նրանց դերակատարմանը:

Խորագիր՝ Նորություններ


15/06/2022