ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հուլիսի 7-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի կատարված աշխատանքների արդյունքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության ու հերթապահության, թիկունքի և տեխնիկական ծառայությունների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ս․ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։
Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի։