ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ
Հուլիսի 25-ից 26-ը ստուգումներ են իրականացվել զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում։
Ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, մարտական հենակետերում կատարված ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել ստորաբաժանումների ղեկավարներին։
Խորագիր՝ Նորություններ