ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ։
Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ուսուցանվել են տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը, զինված ուժերի գործունեության լուսաբանման կազմակերպման առանձնահատկությունները։ Դասախոսություններով հանդես են եկել ՊՆ մամուլի քարտուղար Ա․ Թորոսյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը և այլք։
Տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական կարողությունները։