Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԽՄԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ



Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Էդվարդ  Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանում պատանդառության մեջ հայտնված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։

Խորագիր՝ Նորություններ


31/08/2022