ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՆԱԿԵՑՆԵԼ ՀՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ
Գեներալ-լեյտենանտ Բեննի Հանցը խորհրդարանականներին հայտնել է, որ Ասադի վարչակարգի տապալման դեպքում ալավիների դեմ սկսվելիք հալածանքների դեպքում Թել-Ավիվը պատրաստ է ընդունել նրանց ու բնակեցնել մինչև 1967 թվականի Վեցօրյա պատերազմը Սիրիային պատկանած, իսկ 1981 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի կողմից վիճելի տարածք հռչակված Հոլանի բարձունքներում, որի շուրջ բնակվող 116.000-ից պատերազմից հետո մնացին 6.400-ը:
Ասադը և իշխող վարչակազմը հետևում են Սիրիայում փոքրամասնություն կազմող ալավի դավանանքին, որը միջանկյալ դիրք է գրավում ծայրահեղ շիա և իսլամի, քրիստոնեության ու մինչիսլամական արևելյան դավանանքների զուգադրություն հանդիսացող առանձին դավանանքի միջև:
Խորագիր՝ Նորություններ