ՆՇՎԵՑ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Հայաստանի հյուսիսարևելյան դարպասներն անառիկ ու անսասան պահող զորամասերից մեկում աշունն սկսվեց ծննդյան օրվա մեկնարկով։ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած զորամասը նշում էր կազմավորման 29-դ տարեդարձը՝ տարիների մեջ ամփոփելով փառահեղ ու հաղթական ուղի։ Զորամասը իր կազմավորման առաջին իսկ օրվանից կատարել և կատարում է առաջադրված մարտական խնդիրները, անկախ դրանց բարդությունից։ Զորամասում ծառայած հրամանատարներն իրենց փառահեղ հետագիծն են թողել ինչպես զորամասի, այնպես էլ Հայոց բանակի տարեգրության մեջ: Այսօր էլ գնդապետ Վահան Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասն ամեն օր ու ամեն ժամ աչալուրջ ու զգոն մարտական հերթապահություն է իրականացնում հյուսիսարևելյան սահմանին։
Հանդիսավոր ու տոնական միջոցառումն սկսվեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի տերունական աղոթքով, հրամանատարի պարտավորեցնող ու զգաստացնող շնորհավորական ուղերձով։
Օրը տոնական էր, շնորհավորանքները բազմազան, բայց բոլորի նպատակն ու ցանկությունը նույնն էր. այն է՝ հզորանալ, մնալ անառիկ և անսասան։
ՇՈՒՇԻԿ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ