Բանակ և հասարակություն
Օրերս Երևանում անցկացվեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում ՀՀ զինված ուժերի հավաքականի մարզիկ ժամկետային զինծառայողները պատվով ներկայացրին մեր երկիրը:
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը մեր հավաքականի կազմում մասնակցեց նաև Էլեն Բաբաջանյանը։ 53 կգ քաշային կարգում մրցանակային տեղի համար վճռորոշ գոտեմարտում նա հաղթեց մոնղոլուհի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալ: Մարզական կարիերայի առաջին խոշոր մրցապայքարում նա իր բաժին ներդրումն ունեցավ Հայաստանի զինված ուժերի հավաքականի առաջընթացում:
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ հայրենիքի պաշտպանի մասնագիտության հիմքը հենց այստեղ է դրվում, իսկ «Ճանապարհ դեպի բարձունքը» պարզապես կարգախոս չէ, այն հայ զինվորականի պատվաբեր ուղին է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։