Բանակ և հասարակություն
Հունվարի 12-ն էր, որոշ մարդկանց համար պարզապես ձմռան ցուրտ ու պաղ մի օր: Իսկ ինձ եւ ծնողներիս համար` չափից ավելի ջերմ ու տաք օր էր: Զինվոր եղբայրս ծառայությունից տուն էր վերադարձել: Երկու տարի անհամբեր սպասել էինք այս օրվան, հաշվել ամիսներն ու օրերը…
Հունվարի 28-ը Բանակի օրն է: Բանակի ծնունդը անակնկալ չէր: Այն մեր երազն էր, որն իրականություն դարձավ: Բանակը մեր կեցության, հարատեւության, ինքնության երաշխավորն է: Բանակը մեր տունն ու տանիքն է: Հոյաշուք մի տոն, որի առթիվ խմբագրության փոստը բազում շնորհավորանքներ է ստանում, որոնք էլ շարունակաբար կտպագրենք «Հայ զինվորի» էջերում:
Հայաստանի սահմանամերձ գյուղերից է Բերդավանը: Ադրբեջանի հետ 18 կմ-ոց ճակատ ունի: Սահմանաբերանի մյուս գյուղերի նման հազար դառնություն է տեսել, հազար դժվարություն: Ինչ տեսակի, ինչ տրամաչափի զենքով ասես՝ չեն կրակել այս շենի ուղղությամբ: Գյուղի ժողովուրդը իր մի կտոր հացը արյուն-քրտինքով է վաստակում. այգիներից բերք-բարիքը հավաքում է թշնամու ուղիղ նշանառության տակ, հաճախ չմարող կրակատարափի տակ:
Գյուղի պաղ օդը կամաց-կամաց լցվում է թոնրի թարմ թխած լավաշի բույրով: Հացթուխ Սիլվան վաղ առավոտից գործի է անցել. լավաշ թխելուց առաջ դեռ թոնիրը պետք է վառես, սպասես միջի փայտը մոխրանա, հետո գնդած խմորը գրտնակես, բացես, օդի մեջ էլ մի ձեռքից մյուս ձեռքը գցես ու նոր հանձնես տաք թոնրին:
Եղան ռազմամոլ ազգ ու ցեղեր, որ փորձեցին պատմության մեջ մնալ արյունարբու նվաճումներով ու բարբարոսական ասպատակումներով: Չկարողացան. ժամանակների հողմը նրանց ցաքուցրիվ արեց մոռացության անապատներում: Նրանց քաջությունը, մերկ ու անողոք, զարդարված չէր հող, պատիվ, հիշատակ, որևէ սրբազան արժեք փրկելու առաքինությամբ: Հայ զինվորը ընդհանուր ոչինչ չի ունեցել պատմության այս հրոսակների հետ: Ուրեմն ո՞վ է նա: