Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ՆՎԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ»

2014-2016թթ. մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության ժամանակ վիրավորված՝ առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին Ամանորից առաջ իր աջակցությունն ու զորակցությունն է ցուցաբերում «Նվիրում» բարեգործական հիմնադրամը: Անցած ութ ամիսների ընթացքում հիմնադրամի ջանքերով հանգանակված շուրջ 4 միլիոն դրամը կտրամադրվի առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 16 զինծառայողների:

Ես զինվոր եմ... Դանիել Կիրակոսյան, 4 տարեկան

Ամանորին ընդառաջ խմբագրության փոստն ուղղակի հեղեղված է սահմանում դժվարին ու հերոսական ծառայություն իրականացնող հայ զինվորին հասցեագրված դպրոցահասակ երեխաների նամակներով, որոնցում հայրենիքի պաշտպանին ուղղված փոքրիկների անկեղծ-սրտաբուխ ցանկություններն ու մաղթանքները մինչեւ հոգու խորքը հուզում են մարդկանց:

ՀԱՂԹԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԹՇՆԱՄՈՒՆ...

Ավագ դպրոցում Ազգ-բանակ կոնցեպտի իրագործման հնարավորությունների և մեթոդների մասին ենք զրուցել Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ

ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Կրակահերթ, տուժածներ, վնասներ. սահմանամերձ-սահմանապահ գյուղերի մասին ամենից հաճախ այս բառերով ենք խոսում: Եվ այս խոսքաշարում կարծես «չենք նկատում» Չինարիում հեծանիվով սլացող աղջկան, ֆիզկուլտուրայի դասաժամին ֆուտբոլ խաղացող պատանիներին, «ճտի աչք» կոչվող գարնանային ծաղիկներից փունջ հավաքած ոսկեվանցի տղային, կոմպոտ պատրաստող տանտիկնոջը, ինչ-որ մեկի` մեղվաբուծությամբ զբաղվող հայրիկին, ծառի քողի տակ պատսպարված կատվին… Կյանքը սահմանում նաեւ այսպիսին է:

ՀԱՎԵՐԺ ՈՒՍԱՆՈՂ «ԿԱՄԱՆԴԻՐԸ»

Դեկտեմբերի 21-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Կարեն Մանվելյանի 50-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները եւ այլք:

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ

Մեր տանը հայհոյանք առհասարակ չի հնչել: Այն որպես վատ երեւույթ մեր կենցաղից դուրս է եղել: Այդպես են ինձ դաստիարակել, այդպես էլ ես եմ որդուս դաստիարակել:

ՔԱՇԱԹԱՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Սրճարանում կիսախավար է: Սուրճի համով լիկյորը երանելի թմբիր է բերում: Բազկաթոռը տաք է ու փափուկ: Բրունո Մարսը ինչ-որ երգ է երգում միայնության մասին: Նարեկի սիրած երգն է: «Ես նստում եմ միայնակ ու խոսում եմ լուսնի հետ»….