Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Անկեղծ լինենք, չեմ կարող ցավով չխոստովանել, որ ժամանակները շատ են փոխվել. սոցիալական ծանր վիճակը, նյութապաշտությունը ասես երկրորդական պլան են մղել առաքինությունը, բարությունը, գութը, մարդկային բոլոր բարձր արժեքները: Սակայն մեր շուրջը բարեբախտաբար քիչ չեն ազնիվ ու բարի մարդիկ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Օգոստոսի 18-ը բանակում ծառայող մեր զինվորի՝ Նազար Գեւորգյանի ծննդյան օրն է: Ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՍՈՑԻԱԼ - ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերի շրջանակում «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը շուրջ երեք տարի՝ 2012 թ. սեպտեմբերից 2014թ. նոյեմբեր, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում իրականացրել է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկության վերաբերյալ ծրագիր:

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Օգոստոսի 2-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում շրջայց կատարեցին Արցախի պաշտպանության բանակի զորամասեր եւ առաջնագիծ:

ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ

Եղբայրս` Հրաչիկ Մկրտչյանը, հայրենիքի փրկության համար զոհեց ամենաթանկը` իր կյանքը: Հատուկ գնդի կազմում էր կռվում: 1992թ. օգոստոսի 17-ին «Սոյուղ» մարտական հենակետի «Խոշլի դաղ» բարձունքը գրավելիս զոհվեց:

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2016թ. հուլիսի 24-ին զորամասի ակումբը լեփ-լեցուն էր. կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված ՀՀ Ազգային հերոս Ջիվան Զավենի Աբրահամյանին:
Հերոսի կյանքն ու մարտական ուղին հանգամանորեն ներկայացրեց զորամասի գրադարանի վարիչ Ա. Թորոսյանը: Հերոսը ներկայացվեց` սկսած իր նախնիներից, որոնք փրկվելով թուրքական յաթաղանից, հանգրվանել էին Ապարանի շրջանի Զովունի գյուղում: 50-ական թվականներին Աբրահամյանները տեղափոխվում են Երևան, որտեղ էլ ծնվում է Հայաստանի Ազգային հերոսը:

ՀԱՅ ՍՊԱՅԻ ԿՈՂՔԻՆ...

Հուլիսի 25-ին «Սպայի մայր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մխիթարյանն այցելեց գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ԼՂՀ սահմանամերձ զորամաս, որտեղ էլ հրամանատարի հետ միասին ծանոթացավ զորամասի առօրյային, սպաներին հուզող խնդիրներին: