Բանակ և հասարակություն
Տիկին Ռիմա Առաքելյանը «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ մեր աշխատակից Գայանե Պողոսյանը հարցազրույցի է հրավիրել նրան, ինչը ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը:
Մայիսի 9-ին ամուսնուս` ազատամարտիկ Ավետիս Օհանյանի ծննդյան օրն էր, իսկ 26-ին՝ զոհվելու տարելիցը: Երեսուն տարեկան էր: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է «Արցախի մայրերի երախտագիտություն» հուշամեդալին:
Երկրորդ տղայիս եմ բանակ ուղարկել՝ Ալբերտիս: Շավարշս՝ մեծը, պատվով է զինվորի իր պարտքը կատարել: Մյուս երկու երեխաներս աղջիկներ են: Եթե պետք լինի՝ նրանց էլ կուղարկեմ, որ հայրենիքը պաշտպանեն: Մեր՝ Աբրահամյանների ընտանիքում զինվորի մասնագիտությունը հարգի է: Մենք հայոց բանակի կայացման մեջ մեր բաժին լուման ունենք: Այս մասին ես հայտարարում եմ բարձրաձայն ու հպարտությամբ:
«Հայ զինվոր» թերթի 2016թ.-ի առաջին համարում լույս տեսավ «Թյուրիմացությո՞ւն, թե՞ աղաղակող անտարբերություն» հոդվածը: Մինչեւ այդ մեր խմբագրություն այցելած 46-րդ մոտոհրաձգային լեգենդար դիվիզիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը՝ Սերգեյ Ռեմի Կարապետյանը, մեզ էր ներկայացրել խնդիրը: Գեներալի հարազատները պարզել էին, որ Գորիս քաղաքում գեներալ Սերգեյ Կարապետյանի անունով անվանակոչված փողոցը 1994 թվականին վերանվանվել էր Կոմիտասի անունով:
Գումարվեց 2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը:
Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես, երբ առիթ է լինում Արցախ գնալու, ամեն անգամ երջանկանում եմ: Այնտեղ ուրիշ մի բան եմ զգում, թե ի՞նչ, բառերով դժվարանում եմ բացատրել: Եվ այս զգացողությունն ինձ ուղեկցում է մանկուց, երբ այդ մի փոքրիկ Հայաստանի համար պատերազմ էր, իսկ ես ու քույրս երգում էինք հայրենասիրական երգեր՝ մտածելով, որ մեր երգը հասնում է այնտեղ: Այս անգամ Արցախ էի գնում Մատաղիս հասնելու համար: Մորաքրոջս թոռն է այնտեղ ծառայում: Ալիկը՝ մեր տղան, արդեն մեկուկես տարի զինվոր է: