Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ...

Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության շուրջ 25 հազար դպրոցականների համար 1400 դպրոցներում հնչեց վերջին զանգը` մատաղ սերնդի կյանքում խորհրդանշելով բացվող նոր էջը: Վերջին զանգի այս տարվա արարողությունը սակայն ինքնատիպ էր ու առանձնահատուկ. այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորին: Բոլոր դպրոցներում մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը:

ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ՏԵՐԵՐԸ

Երեւանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցում եւս ավարտական դաս էր: Հրաժեշտի եւ շնորհակալության խոսքեր, ժպիտ, հուզմունք, թախիծ, ամեն ինչ միախառնվել էր: Միջոցառումը կրթօջախում սկսվեց լռության րոպեով` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների: Ուսուցիչ-աշակերտ խաղաղ բացվող ամեն օրվա համար շնորհակալական խոսքեր ուղղեցին սահմաններն անառիկ ու անսասան պահող զինվորներին:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԶԻՆՎՈ՛Ր...

Մայիսի 21-ին լրացավ առաջնագծում ծառայող շարքային Վիտալի Գրիգորյանի 20-ամյակը: Նա մեր այն զինծառայողներից է, որին, վստահ ենք, մեծ ապագա է սպասվում իր մասնագիտության՝ լրագրության եւ այլ ասպարեզներում: Նրա ստեղծագործություններն արդեն իսկ հրապարակվել են «Հայ զինվոր» պաշտոնաթերթի էջերում:

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

Մայիսի տասնութին աշխարհազորայինները առաջնագծից վերադարձան հարազատ օջախներ: Անցկացված վերջին հրահանգավորման ընթացքում, դիմելով իր ենթականերին՝ աշխարհազորայինների ջոկատի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը (լեգենդար Ամարասի Արթուր) շնորհակալություն հայտնեց ջոկատի անդամներին` բարեխիղճ ծառայության համար պատվոգրեր հանձնելով առավել աչքի ընկած կամավորականներին:

ՍԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը Արկադի Տեր-Թադևոսյանի անունն է կրում, իսկ իններորդցիների «դասակը»` նահատակ զինվոր Արմեն Հովհաննիսյանի: Երկուսն էլ այստեղ են: Լեգենդար Կոմանդոսը դահլիճում է, «Հիշատակի և խոնարհումի» դասին մասնակցող հյուրերի, աշակերտների, Արմենի ծնողների կողքին: Արմենը բեմում է. զինվորական համազգեստով, ժպտուն ու վերսլաց հայացքը` ներկաներին:

56 ՎԱՅՐԿՅԱՆ

Վերջին օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել սահմանը պահող զինվորներից, սպաներից, նրանք այնքան ոգևորված են: Ասում են` կրկնակի քաջությամբ ենք կռվելու թուրքի դեմ, եթե համարձակվի մտնել մեր հողը: Իմ ծննդավայր Սպիտակում, Երևանի փողոցներում, ամենուր ինձ դիմավորում են պայծառ, ժպտացող դեմքեր… Սա է իմ երջանկությունը, իմ աստեղային պահը, ես սրա համար եմ ապրում:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԷՆ ԵՎ ԱՌԱՋՆԱԳԾԷՆ

Անբացատրելի էր իմ զգացումը, երբ իմացայ, թէ լիբանանցի լրագրողներու հետ պիտի մեկնէի Արցախ։ Արդարեւ, 6 ապրիլ 2016-ի առաւօտեան կանուխ ժամերուն Պէյրութէն հասանք Երեւան, լիբանանեան LBCI հեռուստաընկերութեան լրագրողին եւ նկարիչին հետ: Իմ ներկայութիւնը թարգմանական եւ աշխատանքներու համադրման համար էր: