Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Բուժծառայության մայոր Տիգրան Թունյանը երկար տարիներ ծառայում է զինված ուժերում: Իր նվիրված, բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վայելում է ծառայակից ընկերների սերն ու հարգանքը: Մայիսի 11-ը Տիգրան Թունյանի ծննդյան օրն է

ՀԱՅԻ ՈԳԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿՈՏՐԵԼ

Այս անհանգիստ ու լարված օրերին չափազանց ծանր է բոլորիս համար, բայց առավել ծանր ու դժվար է բանակում զինվոր զավակ ունեցող ծնողների համար: Մեր որդին` Վոլոդյան, կրտսեր սերժանտ է, ծառայում է հենց այն տարածքում, որտեղ վերջին շրջանում բավականին լարված էր իրավիճակը: Թե ինչ փոթորիկ էր մեր հոգում, թե ինչ անհանգիստ էինք, մեզ կհասկանան միայն զինվորի ծնողները:

ԲԱՆԱԿԻՑ՝ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐՈՎ

Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցի զորամաս: Տեղ հասանք ուշ գիշերին: Իջա մեքենայից, աչքի տակով ուսումնասիրեցի թեթև լուսավորված տարածքը, մի պահ աչքերս փակեցի ու սկսեցի մտքումս խոսել. «Ես՝ Արսեն Մնացականյանս, պատրաստ եմ ծառայության: Ես հստակ գիտակցում եմ, որ այսօրվանից սկսած ուղիղ երկու տարի պետք է իմ ծառայակից ընկերների հետ միասին անառիկ պահեմ իմ երկրի սահմանները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր

Մայիսի 1-ին լրացավ մեր հրամանատարի` մայոր Ռաֆիկ Ասլանյանի ծննդյան 40-ամյակը, մաղթում ենք նրան քաջառողջություն, անձնական երջանկություն, ծառայական հաջողություններ: Մեր զորամասը մայոր Ռ. Ասլանյանի հրամանատարությամբ պատվախնդրորեն է կատարում իր առջեւ դրված խնդիրները` նպաստելով մեր բանակի մարտունակության բարձրացմանը:

ՊԻՆԴ ԵՂԻՐ, ԱՄՈՒՐ...

Քանի՜ տարի է՝ խաղաղ չէ մեր հողը…
Հիմա էլ մեր զավակներն են գնում պաշտպանելու հայրենիքի անդորրը:
Սահմանին ապրող մարդիկ մի ուրիշ ակնածանքով են զինվորին ճանապարհում բանակ…

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ

Մեր որդին` Գարիկ Հարությունյանը, ծառայում է բանակում: Ով զինվորի ծնող է` մեզ լավ կհասկանա` ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտքերով սահմանին ծառայող զինվորի հետ ենք:

ՍՊԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԵՄՔՆ Է

Բանակի հեղինակությունը պայմանավորված է սպաների համբավով, նկարագրով: Եվ ուրախությամբ պիտի փաստենք, որ հայ սպայականությունը հայ հասարակության ամենավառ, ամենաոգեղեն ու հերոսական խավն է: Մեկ սպայի վարքը, պահվածքը կարող է վերաբերմունք ու կարծիք ձեւավորել բանակի մասին: