Բանակ և հասարակություն
Քանի՜ տարի է՝ խաղաղ չէ մեր հողը…
Հիմա էլ մեր զավակներն են գնում պաշտպանելու հայրենիքի անդորրը:
Սահմանին ապրող մարդիկ մի ուրիշ ակնածանքով են զինվորին ճանապարհում բանակ…
Մեր որդին` Գարիկ Հարությունյանը, ծառայում է բանակում: Ով զինվորի ծնող է` մեզ լավ կհասկանա` ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտքերով սահմանին ծառայող զինվորի հետ ենք:
Բանակի հեղինակությունը պայմանավորված է սպաների համբավով, նկարագրով: Եվ ուրախությամբ պիտի փաստենք, որ հայ սպայականությունը հայ հասարակության ամենավառ, ամենաոգեղեն ու հերոսական խավն է: Մեկ սպայի վարքը, պահվածքը կարող է վերաբերմունք ու կարծիք ձեւավորել բանակի մասին:
Ապրիլի 6-ին Սիսիանում կայացավ Արցախում նահատակված 5 քաջորդիների հուղարկավորությունը, որին ներկա էր նաև Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը: Թշնամին ձեռնարկեց հարձակում Արցախի ողջ սահմանով: 18-20-ամյա հայ պատանիները ոչնչացրին թշնամու հատուկջոկատայիններին: Արցախի գլխին կախված վտանգը ժամեր անց ոտքի հանեց ողջ հայությանը, և հազարավոր հայորդիներ կամավոր դիմեցին զինկոմիսարիատներ՝ առաջնագիծ մեկնելու նպատակով:
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում միջոցառում էր՝ նվիրված 2015թ. դեկտեմբերի 11-ին Արցախում զոհված երիտասարդ սպա Վարդան Վարդանյանի հիշատակին: Մարտի 26-ին Վարդանը կդառնար 22 տարեկան, սակայն հայրենիքի պաշտպանության ժամանակ անարգ թշնամու դավադիր գնդակից կտրվեց նոր ծառայության անցած երիտասարդ սպայի կյանքի թելը:
Արցախյան պատերազմում զոհված դավթաշենցիների այրիներին ենք հրավիրել: Թող հասկանան, որ իրենց չենք մոռացել, որ իրենց զոհողությունները գնահատում ենք ու երախտապարտ ենք: Կգան-կհավաքվեն հերոս հրամանատար Սամվել Գեւորգյանի անունը կրող դպրոցի դահլիճում: Մեծարանքի խոսքեր կլսեն՝ ասմունք, համերգ, հայրենասիրական ոգեշունչ երգեր: Հետո ամեն մեկը մի-մի ծաղկեփունջ կստանա կանանց տոնի առթիվ, նվեր` արծաթյա Աստվածաշունչ, հրեշտակ, շղթա ու դրամական աջակցություն: