Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երևանի թիվ 105 ավագ դպրոցում ձևավորված ավանդույթի համաձայն՝ տնօրինության, աշակերտական խորհրդի, երկրապահ կամավորական աշակերտների հետ համատեղ մայրության և գեղեցկության միամսյակի առիթով կազմակերպվեց հրաձգության մրցույթ օդամղիչ հրացաններից, որին ակտիվորեն մասնակցեցին հինգ տասնյակից ավելի աշակերտուհիներ:

ՀԱՂԹԱՆԱԿ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Գիտե՛ք` ինչու հաղթեցին: Որովհետեւ գիտեին, որ խրամատում են. ծանրամարտի այդ հարթակն իրենց խրամատն էր: Մնում է, որ մենք էլ հասկանանք, որ մենք էլ մեր խրամատում ենք` յուրաքանչյուրս մեր տեղում, մեր կարողացածի ու չկարողացածի չափով: Պարտավոր ենք:

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԱԾՆԵՐԸ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները:

Հրետակոծությունից առաջացած փոսեր... Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր մեզ ցույց տվեց: 
-Այս պատերազմի ժամանակ թշնամու հրետանին ձախողվեց: Ոչ մի դիպուկ կրակոց: Դրանցից ի՛նչ հրետանավոր,- արհամարհանքով ասաց քառօրյա պատերազմի ժամանակ իրեն փայլուն դրսևորած, թշնամու շատ նշանակետեր ու թիրախներ խոցած դիվիզիոնի շտաբի պետը:

Հրետակոծությունից առաջացած փոսեր… Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր մեզ ցույց տվեց:

ՈՎ ՀԱՍԵԼ Է ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ, ՓՐԿՎԵԼ Է

Ապրիլի 19-ի տվյալով՝ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը ընդունել է 49 վիրավոր, այս պահին ծայրահեղ ծանր է միայն մեկի, իսկ ծանր՝ 6-ի վիճակը: Հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմը օր ու գիշեր եղել է հոսպիտալում ու ամենայն բարեխղճությամբ կատարել իր մասնագիտական պարտքը:

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՈՒՄ

Սիրելի՛ հայրենակիցներ: Այսուհետ «Ադրբեջան» ասելիս ու գրելիս ասում և գրում ենք՝ «այսպես կոչված Ադրբեջան»: Այդ արհեստածին կազմավորումը ջնջում ենք նախ մեր մտքից ու բառապաշարից, ապա՝ քարտեզից:

ՀԶՈՐ ԵՍ ԴՈՒ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ

Հայաստանի բանակը միայն զինված ուժերը չեն: Հայաստանի բանակը նաև ժողովուրդն է: Բանակն ու ժողովուրդը անքակտելի միասնություն են: Մենք բանակ-ժողովուրդ ենք: